13
10, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կաիս Սաիդին՝ Թունիսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Թունիսի միջև հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,
- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ