18
11, 2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին՝ Օմանի Սուլթանության Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Օմանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց: 

← Վերադառնալ