28
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի:

Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին: 

← Վերադառնալ