27
04, 2020

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։

«Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։

Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս փորձությունը:

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Բոլորիս համար դժվարին և մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։

 

← Վերադառնալ