15
05, 2020

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

«Մեր պապերի և հայրերի սխրանքը հաջորդ սերունդների համար հոգևոր ուժի անսպառ աղբյուր է հանդիսանում: Խորապես համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, որն ամրապնդվել է փոխադարձ բարեկամության դարավոր կապերով, հետագայում ևս կընդլյանվի ու կզարգանա»,-մասնավորապես ասվում է Ուզբեկստանի նախագահի ուղերձում:  

← Վերադառնալ