24
05, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը Էյդ ալ Ֆիթր տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և տոնի առթիվ իր բարեմաղթանքներն է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին, Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին, Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին, Քուվեյթի Պետության էմիր, շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին, Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին, Պաղեստինի Պետության Ազգային Իշխանության նախագահ Մահմուդ Աբբասին, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ բին Թայմուր Ալ Սայիդին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին, Թունիսի Հանրապետության նախագահ Կաիս Սաիդին, Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին: 

← Վերադառնալ