24
07, 2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:

«Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները և փոխըմբռնումը ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով ու գաղափարներով համալրելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ուզբեկական հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան և կընդլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ