23
08, 2021

Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հալիմա Յակոբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին:

«Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը և ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 

← Վերադառնալ