31
08, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մալայզիայի թագավորին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի թագավոր Աբդուլահ Սուլթան Ահմադ Շահին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ Հայաստանի և Մալայզիայի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,
- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 

← Վերադառնալ