18
11, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարոկկոյի թագավորին Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 

← Վերադառնալ