05
01, 2022

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իրանի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը և ՀՀ ժողովրդին տոկունության և խաղաղության մարգարե Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի և 2022 թ. գալստյան կապակցությամբ: Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը թանկ է և օրհնված Իրանի ժողովրդի համար, և մահմեդականները ոչ պակաս քան քրիստոնյաները հարգում են Նրան:

Հուսով եմ, որ այս նոր տարում, ապավինելով աբրահամական կրոնների բարոյական առաքինություններին և կառավարությունների համատեղ ջանքերին, աշխարհից կվերանան տառապանքներն ու դժվարությունները»:

 

← Վերադառնալ