14
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, Լիբանանի նախագահ Միշել Աունը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, Շվեյցարիայի նախագահ Իգնասիո Կասսիսը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ:

← Վերադառնալ