20
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության զարգացումը և քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտ ջանքեր գործադրելու մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, առկա ներուժի լիարժեք իրացման և փոխշահավետ օրակարգի ձևավորման ուղղությամբ»:

 

← Վերադառնալ