22
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:

«Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ընտանեկան բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարեկեցություն»,- մասնավորապես ասված է ուղերձում:  

← Վերադառնալ