27
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը հնարավոր բոլոր ոլորտներում։

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Լիահույս եմ, որ հոբելյանական տարին երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր ուղենիշ կդառնա»։

 

← Վերադառնալ