12
05, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանին հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահը հղելով իր լավագույն բարեմաղթանքները՝ Էդվարդ Միլիտոնյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք: 

← Վերադառնալ