01
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսին երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում։ Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ անցած ճանապարհի գնահատման և փոխգործակցության չիրացված ներուժի բացահայտման կարևոր շրջափուլ է։

Համոզված եմ, որ միասնական ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ բազմոլորտ և փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

← Վերադառնալ