01
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, վստահության և փոխօգնության սկզբունքների վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կշարունակեն հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։  

← Վերադառնալ