27
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ գործակցության ընդլայնմանն ու զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

 

← Վերադառնալ