15
11, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց Մուսարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց Մուսարին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Պատրաստակամ եմ համատեղ ջանքերով խորացնելու և ամրապնդելու մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ»:


 

← Վերադառնալ