16
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բահրեյնի թագաժառանգ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագաժառանգ, արքայազն Սալման Բին Համադ Ալ Խալիֆային Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բահրեյնի ժողովրդին Բահրեյնի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ