03
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ընդունեք ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր անձնական որակները, բարձր պրոֆեսիոնալիզմը և պետական գործչի հարուստ փորձը կշարունակեն ծառայել ի նպաստ Ռուսաստանի զարգացման՝ նպաստելով ռուսաստանցիների բարօրությանը։

Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Այդ հարաբերությունների բազմադարյա պատմությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր կարևոր պաշտոնում»։
 

← Վերադառնալ