12
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մավրիկիոսի Հանրապետության նախագահ Պրիթվիրաջսինգ Ռոպունին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մավրիկիոսի Հանրապետության նախագահ Պրիթվիրաջսինգ Ռոպունին Մավրիկիոսի Անկախության 55-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Մավրիկիոսի հետ ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները:

Հատկանշական է, որ այս տարի լրանում է նաև մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ գործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մավրիկիոսի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ