04
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահ Մակի Սալին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին Սենեգալի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սենեգալի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ