28
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Բանգլադեշի միջև բարեկամությունը և նոր մակարդակի կբարձրացնենք առկա քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Բանգլադեշի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:
 

← Վերադառնալ