17
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չարլզ Երրորդին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք։

«Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալության օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», -մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ