26
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է «ԲԵՐԴ» պարային անսամբլին հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «ԲԵՐԴ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ավելի քան կես դար ստեղծագործական կոլեկտիվը, անաղարտ պահելով հայկական պարի ուրույն դիմագիծը, անմնացորդ նվիրումով ծառայել է հայ ժողովրդական պարար¬վեստի հանրահռչակմանը: Անուրանալի է անսամբլի հիմնադիր և երկարամյա գեղարվեստական ղեկավար Բորիս Գևորգյանի և մյուս պարուսույցների դերը հայկական ժողովրդական մշակույթը սերունդներին փոխանցելու գործում:

Կրկին շնորհավորելով վաստակավոր կոլեկտիվին՝ մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ և բեղմնավոր գործունեություն»:
 

← Վերադառնալ