04
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերու­թյունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ցանկությամբ:

Բարձր ենք գնահատում ոչ միայն վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված մեծածավալ օգնությունը, այլև Ամերիկայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին՝ ապրելու ավելի բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակությունում։

Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ուրույն ներդրումն ունի նաև Ամերիկայի հայ համայնքը, որը կամրջող դեր է կատարում երկու պետությունների և ժողովուրդների միջև:

Մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների կողմից այս օրերին ցուցա­բերվող շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

 

← Վերադառնալ