05
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալժիրի նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին Անկախության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ալժիրի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

 

 

 

 

← Վերադառնալ