30
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է խորացնելու դրանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։ 

← Վերադառնալ