09
08, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին Ազգային տոնի կապակցությամբ:

«Մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունն ամուր հիմք են երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սինգապուրի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:  

← Վերադառնալ