15
08, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության առավել սերտացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ