15
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ