25
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:

«Վստահ եմ՝ Հայաստանի և Ղազախստանի ակտիվ փոխգործակցությունը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ աջակցության վրա, կնպաստի երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելուն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ