Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները խարսխված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա:
Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա նոյեմբերին կայացած Ձեր պաշտոնական այցը Երևան: Կարևորում եմ բարձրաստիճան փոխայցելությունները համագործակցության առավել ակտիվացման տեսանկյունից:
Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերու-թյան համատեքստում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք միջպետական կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»: