12
05, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեվոն Տասնչորսերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լեվոն Տասնչորսերորդին Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սուրբ Աթոռի հետ պատմական սերտ կապերի, հոգևոր, մշակութային նույնակունք արժեքների և ավանդական բարեկամության վրա խարսխված հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկկողմ օրակարգը հարստացնելու և համագործակցության հետագա խորացման համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և կորով՝ երկար տարիներ առաջնորդելու Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը»։

 

← Վերադառնալ