Լրատվություն
Շնորհավորական
26
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայ և վրացի ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունն ամուր հիմք է սերտ փոխգործակցության համար։
Ջերմությամբ եմ հիշում Հայաստան կատարած Ձեր այցը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցերի շուրջ մեր անկեղծ քննարկումները։
Համոզված եմ, որ առկա միջպետական կապերը լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին և ձգտումներին՝ հանդիսանալով նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք», - մասնավորապես ասվում է ուղերձում: