30
05, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել հայ-խորվաթական բարեկամությունը և որակական նոր մակարդակի կբարձրացնենք փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:  

← Վերադառնալ