Լրատվություն
Շնորհավորական
05
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Բարձր եմ գնահատում Դանիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական կապերը: Հայաստանը հանձնառու է առավել զարգացնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մեծապես կարևորում եմ Դանիայի աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև օրակարգի ձևավորման և գործընկերության ընդլայնման գործում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: