Լրատվություն
Շնորհավորական
06
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավին Ազգային տոնի կապակցությամբ։
«Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Առանձնակի կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում միջպետական կապերի հետագա ընդլայնումը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: