14
06, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չարլզ Երրորդին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը։

Լիահույս եմ, որ առաջիկա տարիները երկու երկրների համար կնշանա­վորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ