Լրատվություն
Շնորհավորական
25
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց Մուսարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց Մուսարին Պետականության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: