Լրատվություն
Շնորհավորական
09
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Ջերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսում կայացած մեր հանդիպումները, որոնց ընթացքում արդյունավետ քննարկումներ ունեցանք միջպետական կապերի ընդլայնման հեռանկարների շուրջ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: