Լրատվություն
Շնորհավորական
23
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ պատմականորեն ձևավորված կապերն ու փոխշահավետ գործակցությունը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կընդլայնենք և կզարգացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդներ»,- մասնավորապես ասվում է ուղերձում: