Լրատվություն
Շնորհավորական
15
08, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև հաստատված բարեկամական սերտ հարաբերությունները՝ հիմնված պատմական կապերի, ժողովրդավարական արժեքների և փոխադարձ հարգանքի վրա:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կընդլայնենք և կհարստացնենք առկա օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: