15
08, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակ­ցության ընդլայնմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ