25
08, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Ռամոն Անտոնիո Օրսի Մարտինեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Ուրուգվայի կառուցողական դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի հանդեպ:

Ջերմությամբ եմ հիշում Մոնտեվիդեոյում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում արդյունավետ քննարկումներ ունեցանք միջպետական կապերի ընդլայնման հեռանկարների շուրջ:

Սիրով սպասում եմ Ձեզ Հայաստանում՝ վստահ լինելով, Ձեր պատմական այցը, նշանավորելով Ուրուգվայի նախագահի առաջին այցը Հայաստան, կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ