31
08, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակ­ցության հետագա ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ