Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին Անկախության օրվա կապակցությամբ։
«Այս առանձնահատուկ օրը ևս մեկ առիթ է՝ վերարժևորելու երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարական նվաճումները, որոնք հնարավոր դարձան Կիպրոսի ժողովրդի անսասան և ազատատենչ ոգու շնորհիվ:
Համոզված եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները համատեղ հանձնառությամբ ավելի կզարգանան՝ նախանշելով համագործակցության նոր ուղիներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Հիրավի, Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացումը նշանակալի իրադարձություն էր, որը վստահաբար կնպաստի արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: