Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն առանձնակի կարևորում է դարերի պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, որոնք կայուն և ամուր հիմք են առկա բազմոլորտ համագործակցության համար:
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի և Իրանի միջև առկա է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված քաղաքական երկխոսության ռազմավարական մակարդակ։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում: